Վրաստանում չեն հանդարտվում կրքերն ընտրական օրենսգրքի շուրջ
Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում վրացական խորհրդարան ուղևորվող ցուցարարները իրենց ճանապարհին հանդիպեցին մետաղական ցանկապատի: Ոստիկանները դա բացատրում են անվտանգության նկատառումներով: Ցուցարարները պնդում են, որ դա իրենց քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտում է:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ակակի Մինաշվիլին ասում է, որ իշխանությունները և իշխող «Վրացական երազանքի» ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին փորձում են խաբել ժողովրդին, սակայն դա նրանց, ըստ ընդդիմադիրի, չի հաջողվի:
«Իմ կարծիքով, պատկերը պարզ է: Ոստիկաններն արգելափակում են խորհրդարանի շուրջը գտնվող բոլոր փողոցները, քանի որ այսպես կոչված պատգամավորները վախենում են Վրաստանի քաղաքացիներից և փորձում այսպես թաքնվել նրանցից»:
Ընդդիմության մի քանի օրենսդիրներ հրաժարվել են մասնակցել խորհրդարանի աշխատանքներին: «Եվրոպական Վրաստանը» ներկայացնող Էլեն Խոշթարիան լքել է մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովները: Ըստ նրա, չի կարելի թույլ տալ, որ օլիգարխ Իվանիշվիլին ոչնչացնի երկրում ժողովրդավարությունը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Վրացական երազանքի» առաջնորդ և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ինքը ժողովրդավար է իր էությամբ, որ իր կուսակցությունը չի դրժել որևէ խոստում, և եթե ընտրողը դժգոհ լինի իրենցից, ապա բոլոր հարցերի պատասխանները կտան ընտրությունները: Ընդդիմությունը, ըստ Իվանիշվիլիի զբաղված է ինքնախաբեությամբ ու բոլորին մոլորության մեջ է գցում: Ըստ նրա, ընդդիմությունը չունի որևէ հնարավորություն հաղթելու:
Ընդդիմության հիմնական պահանջը մեծամասնական ընտրակարգից համամասնականի անհապաղ անցումն է մինչև 2024 թ. «Վրացական երազանքը» խոստացել էր աջակցել ընտրական բարեփոխումների մասին օրինագիծը, բայց քվեարկությունը ձախողվեց նոյեմբերի կեսերին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում 2020թ-ի ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով. Կալաձե
- Վրաստանում քաղաքական ճգնաժամ է՝ խոստացված սահմանադրական փոփոխությունների տապալման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան