«Հեռուստամարաթոն 2019»-ի ընթացքում նախորդ տարվա համեմատ քիչ գումար է հանգանակվել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 9.856.100 դոլար։ Հայաստան Համահայկական հիմնադրամի կայքում ներկայացված են «Հեռուստամարաթոն 2019»–ի խոշոր նվիարատուները
1. Սամվել Կարապետյան «Տաշիր գրուպ» ՝ 1.500.000 $
2. Սամվել Ալեքսանյան՝ 200.000 $
3. Վարդանյան Ընտանիք, Գրանդ Հոլդինգ՝ 60.000.000 դրամ
4. Առևտրային բանկեր ՝ 57.000.000 դրամ
5. Արարատ բանկ՝ 40.000.000 դր
6. ՀՀ Ոստիկանություն՝ 19.500.000 դրամ
7. Ապավեն ՍՊԸ՝ 16.000.000 դրամ
8. Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 15.000.000 դրամ
9. Փեթակ առևտրի կենտրոն (Վարուժան Գրիգորյան)՝ 10.000.000 դրամ
10. Կենտրոնական բանկ՝ 7.000.000 դրամ
11. Առանցք ՍՊԸ՝ 5.000.000 դրամ
«Հեռուստամարաթոն 2019»-ի արդյունքներ
Ավելի քան 450 զանգ
1420 հաղորդագրություն
1690 առցանց նվիրատվություն
Հանգանակությունները դեռ շարունակվում են:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնն անկացրեց «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո: Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում հանգանակվել էր 11 միլիոն 109 հազար 633 դոլար: