Մշակույթ և կրթություն հասկացությունները հոմանիշ դարձնելը՝ նախարարությունների միավորման դեռ միակ օգուտը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միավորումից հետո մշակույթի նախարարությունում եղել են կրճատումներ: «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց» թեմայով հարցազրույց-ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա չկարողացավ նշել հստակ թիվ, թե քանի մարդ է կրճատվել՝ ասելով, որ մեծ նախարարություն է, կադրերի բաժնում չի աշխատում, որ կարողանա հստակ թիվ հայտարարել:
Ինչ վերաբերում է նախարարությունների միավորմանն ու դրա արդյունավետությանը, Արա Խզմալյանն ասաց, որ այսօր որևէ մեկը չի կարող կանխատեսել:
«Բայց կոնկրետ մի քանի ուղղությամբ այսօր միավորման օգտակարությունը նկատում ենք՝ հենց միայն նրանով, որ յուրաքանչյուր մշակութային նախաձեռնության մեջ փորձում ենք գտնել դրա կրթական բաղադարիչը, փորձում ենք մշակույթ և կրթություն հասկացությունները հոմանիշ դարձնենք: Արդեն այսքանով այս էտապում միանգամյան արդարացված է համատեղ աշխատելու հնարավորությունը»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, պետք է փորձել առավելագույնս օգտվել հնարավորությունից, որ տալիս է գերատեսչությունների միավորումը, խելամիտ աշխատելու դեպքում աշխատող տարբերակ է:
Հարակից հրապարակումներ`
- Մշակվել է մշակույթի ոլորտի 2020-23 թթ. ռազմավարություն
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյան. Կտրականապես դեմ եմ
- Մշակույթի ու ԿԳ նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի դերակատարության թերագնահատման մասին. ՀՅԴ
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին