Ավտոբուսների համար նոր հավաքակայան է կառուցվում
Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցով նախատեսված ավտոբուսների համար «Երևանտրանս» ընկերության տարածքում նոր հավաքակայան է կառուցվում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Քաղաքապետ Մարությանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը նշել է, որ հավաքակայանի նախագծային լուծումները համապատասխանում են երթուղային նոր ցանցի պահանջներին: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան և այլն: