
Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Գործընթացն ավարտական փուլում է: Համայնքային հիմնարկի տնօրենը նշել է, որ ջրցան բոլոր մեքենաները վերափոխվել են աղցանների: Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման:
Արդեն իսկ պահեստավորվել է 1700 տոննա աղ և 3000 տոննա ավազ:
«Ձնամաքրման համար նախատեսված տեխնիկայի վարորդները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի, շատ կարևոր է նաև, որ մշտապես հետևեք օդերևութաբանների կանխատեսումներին: Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի, գուցեև անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,- նշել է քաղաքապետը: