Արսեն Ջուլֆալակյան-Ռոման Վլասով՝ Հունահռոմեական մրցաշարի հիմնական մարտը
Նոյեմբերի 29-ին մեկնարկել է Մոսկվայի ըմբշամարտի միջազգային գրան պրիի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի գալա մրցաշարը`«ԱԼՌՈՍԱ»-ի գավաթը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը երեկ անցկացրեցլ է իր առաջին մենամարտը՝ 10: 2 հաշվով հաղթելով Ռիվաս Վուելեքսիսին:
Հունահռոմեական մրցաշարում հիմնական պայքարը մինչև 77 կգ քաշային կարգում կլինի Արսեն Ջուլֆալակյանի և Ռոման Վլասովի միջև։ Նրանցից յուրաքանչյուրը երեկվա մարտում հաղթել է մրցակցին։
Հավելենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին, Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ««Alrosa cup 2019» մրցման ժամանակացույցում փոփոխություն է տեղի ունեցել։ Մրցակիցներից մի քանիսը վերջին պահին հրաժարվել են մասնակցությունից։ Ուստի վաղը ես և Վլասովը մեկական գոտեմարտ ենք անցկացնելու այլ մրցակիցների հետ և եթե երկուսս էլ հաղթենք, հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունենալու Աշխարհի հավաքականի հանդիպումը (որի կազմում 77 կգ քաշային կարգում ես եմ հանդես գալու) Ռուսաստանի հավաքականի հետ։ Այդ ձևաչափով էլ կայանալու է մեր մրցելույթը»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան