«Հրապարակ». «Ջակուզի փարթիի» հայտնի հերոսը դատի է տվել ՊԵԿ-ին ու շահել
«Հրապարակ» թերթը գրում է. «Բավրայի մաքսակետի նախկին պետ, ջակուզի փարթիի հայտնի հերոս Երեմ Մարգարյանը դատի էր տվել ՊԵԿ-ին, այժմ շահել է դատը։ ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ: 2017 թ. մայիսին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը:
Նա շուրջ 2 տարի է՝ դատական ատյաններում վիճարկում է առաջադրված մեղադրանքը, բայց մինչ օրս ազատված չէ պաշտոնից՝ լիազորությունները դադարեցված են, քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում։
Նա, օրենքով սահմանված կարգով, պետք է ամեն ամիս աշխատավարձ ստանար, ինչը ՊԵԿ-ը չէր անում։ Մարգարյանին ՊԵԿ-ից ասել էին, թե աշխատավարձը պահպանվում է, բայց դա չի նշանակում, որ պետք է վճարեն։ Հայցը բավարարվել է անցած ամիս, և ՊԵԿ-ն այժմ ստիպված է փոխանցել ողջ գումարը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում