Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները աճուրդում վաճառվել են 117.2 հազար եվրոյով
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները Փարիզում աճուրդի ժամանակ վաճառվել են 117 հազար եվրոյով: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Drouot աճուրդի տանը:
«Նապոլեոնի հայտնի ճտքակոշիկները քիչ առաջ վաճառվեցին 117 հզր 208 եվրոյով»,- ասվում է Drouo-ի հաղորդագրության մեջ:
Ֆրանսիացի պատմաբանների տեղեկություններով՝ 40 համարի սև, կաշվե 48 սմ երկարությամբ ճիտքերով կոշիկները Նապոլեոնը կրել է Սբ. Հեղինեի կղզում, որտեղ նա մահացել է 1821 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում