«ԿամԱԶ»-ների գործով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի զբաղվում, բայց խոստանում է զբաղվել
«Երբ կլինի հանձնաժողովին ուղղված դիմում այդ հարցով կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ կարվեն, այդ ժամանակ կներկայացնենք միասնական դիրքորոշում»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնցում նշվում է՝ որոշ ընկերություններ քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաներ են նվիրել՝ իրենց շինարարությունների համար թույլտվություններ ստանալու դիմաց։
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովը նշված գործով դեռևս աշխատանքներ չի իրականացնում։
«Հրապարակումները 2 օր առաջ են եղել, էսօր էլ շաբաթ է։ Մենք դեռևս աշխատանքային ռեժիմի շրջանակում հնարավորություն ունենք հարցին անդրադառնալու։ Եթե հանձնաժողովին վարույթի հարուցման համար դիմում կուղղվի, ապա դա կդառնա հենց աշխատանքային հիմնական գործառույթ մեզ համար։ Մեզ էլ դեռ ժամանակ է պետք նոր ինֆորմացիա ստանալու, փաստեր ճշգրտելու և հավաստիանալու համար»,-ասաց Հայկուհի Հարությունյանը։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությունների մեջ է մտնում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավասու մարմին կարծիք ներկայացնելը։
Հուսով ենք, որ Հայկուհի Հարությունյանի կուսակից ընկերները, որոնք խնդիրը ակտիվորեն բարձրաձայնում են, գործուն քայլեր կձեռնարկեն պետական այս մարմնում հարցը քննարկելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան