Աշոտ Ղուլյանը կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում
Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարը որոշել է 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։
Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Հայկազովի զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը, ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ընդդիմադիր գործիչ, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Սահակյան. Բարի ցանկություններով պետություն չեն կառուցում
- Մասիս Մայիլյան. Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը
- «Ազգային վերածնունդ»-ը Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել Հայկ Խանումյանին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան