3 վայր Հայաստանում, որոնք, ըստ Գարիկ Մարտիրոսյանի, անպայման պետք է այցելել
Հումորիստ, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը «Մակարենա»-ի եթերում պատասխանել է 50 հարցերի, այդ թվում՝ Հայաստանի տեսարժան վայրերի վերաբերյալ։
Panorama.am-ը ներկայացնում է հարցերից մի քանիսը.
- Նշեք այն 3 վայրերը Հայաստանում, որոնք անպայման պետք է այցելել։
- Ես Երևան այցելողներին առաջին հերթին խորհուրդ կտամ այցելել ջազ ակումբներ։ Շատ բարձր մակարդակ ունեցող երաժիշտներ կան։ Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ նրանք հայեր են, այլ ուղղակի նայեք՝ ինչպես են մեր երեխաները նվագում։ Շատ բարձր մակարդակ ունեն մեր երաժիշտները, ես ուղղակի հիացած եմ։
Ապա անպայման պետք է այցելել Էջմիածնի մայր տաճար։ Այն եզակի է ինչպես ճարտարապետական, այնպես էլ ներքին հարդարման տեսանկյունից։ Այն համայն հայության հոգևոր կենտրոնն է: Լինել Հայաստանում և չգնալ Էջմիածին չի կարելի։
Երրորդ վայրը, որ պետք է անպայման այցելել Դիլիջանն է։ Այն շատ գեղեցիկ, մաքուր բնաշխարհ ունեցող վայր է։ Գալով և ապրելով Դիլիջանում մի քանի օր՝ դու կյանքդ երկարացնում ես 10 տարով։
- Ռուսաստանից բացի, էլ որտե՞ղ եք շատ հայերի տեսել։
- Հավանաբար, Վրաստանում և Ուկրաինայում։
- Ես կարծում էի, որ ԱՄՆ-ում։
- Լոս Անջելոսո՞ւմ։ Այո, այնտեղ ևս շատ հայեր կան։ Ուղղակի հայերի մեծ մասը, որոնք ապրում են Լոս Անջելոսում, շատ են տարբերվում Ուկրաինայում կամ ՌԴ-ում բնակվող հայերից։ Նրանք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից փախած հայերի սերունդներն են, ովքեր այնտեղ են ապրում 100 տարուց ավելի։ Չնայած Ռուսաստանում ևս կան այդ հայերի ժառանգներից՝ Մարգարիտա Սիմոնյան, Միշա Գալուստյան... այն հայերի մեծ մասը, ովքեր այժմ ապրում են Սոչիում և Կրասնոդարի երկրամասում: