Արթուր Ղազինյան. Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին վերջին մի քանի օրվա ներքաղաքական իրադարձություններից առավելապես հետաքրքրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 25$-ոց մարտահրավերների իրագործման ընթացքը:
«Ո՞նց են հետևելու ու ապահովելու այդ խոստումների իրագործման ընթացքը, կամ չվճարելու դեպքում ի՞նչ են պատրաստվում անել:
Ենթադրում եմ, որ շուտով վարչապետի վերահսկողության ծառայությունը վերանվանվելու է վարչապետի նետած և ընդունված մարտահրավերների իրագործման նկատմամբ վերահսկողության ծառայություն:
Այսինքն, նրանք պետք է մշտադիտարկում անեն ֆեյսբուքում, նույնականացնեն մարտահրավեր ընդունած անձանց, կազմեն անվանացանկ և իրենց թիմում բանկային կոլեկտորության մեծ փորձ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հավաքեն խոստացված գումարները:
Եթե չտան, ապա ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրեական գործ կհարուցի Սերժ Թանկյանի և Ալեքսիս Օհանյանի վրա և բոլորը հանգիստ կնստեն իրան տեղը:
Լրիվ խոսքի ազատությունա, ով ինչ ուզում խոսումա հերիք չի, դեռ մի բան էլ ուրիշներինա հրավիրում խոսելու:
Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ, իսկ Հայաստանի հարկատուներն էլ՝ ակցիայի հովանավոր»,-գրել է Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանն ընդունել են Նիկոլ Փաշինյանի «չելենջը»
- Արթուր Ղազինյան. Այս վիճակը շուտով կավարտվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան