Դատախազությունը ԿամԱԶ-ների մասին հրապարակումներն ուսումնասիրում է
Գլխավոր դատախազությունը տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ մամուլում, սոցցանցերում թոփ թեման սկանդալային նվիրատվություններն են։ Ըստ մամուլի հրապարակումների, ընկերությունները քաղաքապետարանին նվիրել են այս մեքենաներն իրենց շինարարությունների համար թույլտվություններ ստանալու դիմաց։
Ամեն ինչ սկսվեց այ բանից, երբ Դավթաշեն համայնքի ՀՀԿ-ական նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին խնդրեց հարց հնչեցնել՝ արդյոք ճի՞շտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 Կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։
ԱԺ ընդդիմադիր ուժերի պատգամավորներն ահազանգեցին հնարավոր կոռուպցիայի մասին, հրավիրեցին դատախազության ուշադրությունը հարցի վրա։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հայտարարեց՝ Մարությանը պետք է հրաժարական տա։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ․․․
- Արթուր Սաքունց․ Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա
- «Հրապարակ». Ոչ թե կասկած է, այլ կոռուպցիայի մասին հաղորդում
- Կամազին կարելի է, իսկ սև քաղաքացուն՝ չի կարելի
- ԼՀ-ն նախաձեռնում է քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման գործընթաց
- Նաիրա Զոհրաբյան. Ո՞ւր էիր Մեսչյան
- «Հրապարակ». Ինչի դիմաց է Ալեքսանյանը նվիրել «Կամազ»-ները
- Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել
- Ռուսլան Բաղդասարյան. Այդ ընկերությունը շինթույլտվություն ստանալու է, քանի որ արդեն իսկ Կամազներով «վճարել է»
- Հաստատվեց. «Ալեքս ընդ հոլդինգ» -ը ԿամԱԶներ է նվիրել քաղաքապետարանին
- Ավագանու անդամ. Ինչո՞ւ է գաղտնի պահվել, որ Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան