Վիտալի Բալասանյան. Ես տալիս եմ իմ համաձայնությունը
Շնորհակալ եմ վստահության համար և տալիս եմ իմ համաձայնությունը առաջադրվելու և մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Ես այս քաղաքական պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության»,-news.am-ի փոխանցմամբ ընդգծել է Բալասանյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Մենք առավել կարևորում ենք հետևյալը՝ Հայաստանը որպես Արցախի և նրա բնակչության ֆիզիկական անվտանգության երախավոր որքանո՞վ է համարժեք գնահատում և արձագանքում հայկական երկու պետություններին նետված նոր մարտահրավերներին: Արդյոք բավարար չափո՞վ են չեզոքացվում առկա սպառնալիքները:
2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանփոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվեց նոր իրավիճակ՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ և ռազմավարությամբ: ՀՀ-ում ստեղծված այս նոր իրողություններին արագ արձագանքեցին Ադրբեջանի իշխանությունները: Նրանց ռազմավարությունը մնաց նույնը՝ այն է՝ վերացնել Արցախի սուբյեկտայնությունը, տարածքը բռնակցել իրեն, իսկ տեղի բնակչության համար նախատեսել Բաքվի, Սումգայիթի, Գանձակի և հայկական այլ բնակավայրերի հայության ճակատագիրը, իսկ մարտավարության մեջ տեղի ունեցան փոփոխություններ»։
Վիտալի Բալասանյանը նկատել է, որ Արցախն արդեն կայացած պետություն է իր ինստիտուտներով. «Այո, դեռևս կա Արցախի չլուծված հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության ուժային լուծումից հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ: Մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են: Զիջել ենք, երբ 1994-ին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը, զիջեցինք, երբ դադարեցրինք դառնալ բանակցային կողմ, զիջեցինք, երբ 2016-ի ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ»։
Նա նկատել է, որ պատերազմող երկրի համար մեծ շռայլություն և պարտության նախապայման է առկա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ համարժեք գնահատելը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Ղուլյանը կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում
- Մասիս Մայիլյան. Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը
- «Ազգային վերածնունդ»-ը Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել Հայկ Խանումյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին