Կամազին կարելի է, իսկ սև քաղաքացուն՝ չի կարելի
Տարբեր ընկերությունների կողմից քաղաքապերարանին ԿամԱԶ մեքենաներ նվիրելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը կոռուպցիա է համարում։
«Սիրելի հայրենակիցներ, եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան։
Հիշեցնեմ. կոռուպցիայի բացահայտ դրսևորում է, երբ պաշտոնյային արած լավության դիմաց ինչ-որ մեկը ստանում է անհավասար, նույնիսկ արտոնյալ պայմաններ։
Օրինակ, սովորական ՀՀ հպարտ կամ «սև» քաղաքացուն ստիպում են քանդել ավտոտնակը, կամ թույլ չեն տալիս օրինականացնել որևէ կառույց, կամ 9 ամիս տանում-բերում են և չեն փոխում հողի նշանակությունը՝ խոչընդոտելով ներդրումներին, իսկ Կամազ նվիրված գործարարին թույլատրում են ինչ սրտերն ուզի։
Կոռուպցիան պոզով պոչով չի լինում։ Ասում եմ, ազնիվ եղեք, էս սխեմաները մենք տեսել ու չեք գայթակղվել։ #ԿաշառքըԴաԿոռուպցիանՉէ», - գրել է Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում։ #ԻնչՉէրԿարելիՏարոնինՀայկըԼավԷԱնում #ՄաեստրոԱկանջդԿանչի
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Ո՞ւր էիր Մեսչյան
- «Հրապարակ». Ինչի դիմաց է Ալեքսանյանը նվիրել «Կամազ»-ները
- Ռուսլան Բաղդասարյան. Այդ ընկերությունը շինթույլտվություն ստանալու է, քանի որ արդեն իսկ Կամազներով «վճարել է»
- Հաստատվեց. «Ալեքս ընդ հոլդինգ» -ը ԿամԱԶներ է նվիրել քաղաքապետարանին
- Հայկ Մարությանը չի հիշում, բայց Սամվել Ալեքսանյանը չի
- Ավագանու անդամ. Ինչո՞ւ է գաղտնի պահվել, որ Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան