Վայքում և Սպիտակում տարեկան 135 ՄՎժ էներգիա կխնայվի
«Մեր երկրի համար շատ կարևոր է էներգիայի օգտագործման նվազեցումը. այն կօգնի պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Կարծում եմ, որ պետք է մարդկանց մտածելակերպը փոխել անհրաժեշտ է, որ էներգիայի նկատմամբ մարդկանց մոտեցումը փոխվի»,- այս մասին ՎԱԷՀՔ ծրագրի փակման արարողության ընթացքում նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Վիկտորինիի խոսքով, օգտագործելով արևի էներգիա, Հայաստանը հնարավորություն է ստանում նվազեցնել ներմուծվող էներգիայի պաշարը և դառնալ ավելի անկախ։
Նշեք, որ 2014 թվականի դեկտեմբերից ի վեր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը» ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակն քաղաքներում ծրագիրը, որի շրջանակում վերոնշյալ քաղաքներում լայնածավալ աշխատանքներն են արվել արևային էներգիայի օգտագործմանն ու էներգիայի արդյունավետ ծախսմանը միտված։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Վայքի և Սպիտակի համայնքապետարանների կողմից։
Ծրագրի շրջանակում 45 շենքեր ամբողջությամբ վերականգնվել են՝ 33-ը Սպիտակում և 12-ը՝ Վայքում։ Բացի դրանից տեղադրվել են արևային մարտկոցներ հասարակական շենքերում։
«Ուրախալի է, որ 2126 մարդ Սպիտակում և 2640 մարդ Վայքում օգտվել են այս ծրգրից»,- իր խոսքում նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին»,- ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։
ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը նշեց, որ ծրագրի արդյունքը պետք է լինի 45 բազմաբնակարան և 2 հանրային շենքերում 15-30% էներգախնայողությունը. «Արդյունքում երկու քաղաքների էներգետիկ հաշվեկշռում տարեկան 135 ՄՎժ էներգիա կխնայվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին