Իսրայելցիների «սև ուրբաթ»-ը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել «սև ուրբաթ»-ի ընթացքում Իսրայելի քաղաքացիների ծախսած գումարների ու գործարքների մասին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Իսրայելցիները, օրինակ, այս «Սև ուրբաթի» ընթացքում կատարել են մոտ 216 մլն դոլարի ոչ կանխիկ գնումներ, ինչը 20%-ով ավել է, քան 2018թ․։
Միայն ժամը 9:00-15:00-ի ընթացքում գրանցվել է շուրջ 3 մլն քարտային գործարքներ․ ի դեպ, վաճառքի ամենաթեժ պահին արձանագրվել է 12 500 գործարք 1 րոպեի ընթացքում։ Իսկ տվյալները տրամադրել է Automated Bank Services ընկերությունը, որը մշակում է իսրայելական բանկային քարտերով կատարված վճարումները»։
Հարակից հրապարակումներ`
- Սև ուրբաթ՝ շաբաթվա բոլոր օրերին
- «Սև ուրբաթ»-ին ՏՄՊՊՀ-ն չի հետևի
- Ֆրանսիան արգելում է «Սև ուրբաթ»-ի գովազդները