«Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր» խորագրի ներքո մոտ 1000 միջոցառումներ կանցկացվեն
Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում ԱԻՆ փրկարարների մասնակցությամբ և աջակցությամբ, դեկտեմբերի 2-ից 7-ը պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներգրավմամբ կանցկացվեն 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ հանրապետության 38 համայնքներում` հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ միջոցառումներն անց են կացվելու պետական կառավարման համակարգի մարմիններում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կարևոր քայլ է հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ:
Այսօր դասընթացներ և վարժանքներ են անցկացվել Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի աշխատակիցների և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 նախաուսումնական հաստատության կրթադաստիարակչական կազմի և երեխաների համար, իսկ Իջևանի թիվ 1 մանկապարտեզում անցկացվել է «Տարհանման իրականացում» թեմայով գործնական պարապմունք:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում