Դի Կապրիոն հերքում է Ամազոնի անտառների հրկիզման ֆինանսավորման մեղադրանքը
Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն պատասխանել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մեղադրանքներին, որոնք վերաբերում է ոչ կառավարական կազմակերպությունների հովանավորմանը, որոնք, ենթադրաբար, հրդեհներ են կազմակերպել Ամազոնայի անտառներում: Դերասանը հերքումը հրապարակել է Ինսթագրամի իր էջում:
Դի Կապրիոյի խոսքով, Ամոզոնում ճգնաժամի ժամանակ նա Բրազիլիայի քաղաքացիներին աջակցություն է հայտնել, որոնք փորձել են փրկել երկրի մշակութային և ազգային ժառանգությունը:
«Խաղասեղանին այդ անփոխարինելի էկոհամակարգերի ապագան է, և ես հպարտությամբ աջակցում եմ այն խմբերին, որոնք դրանք պաշտպանում են»,- գրել է նա:
Գազետա.ռու-ն գրում է, որ ավելի վաղ տարբեր ոչ կառավարական կազմակերպություններից չորս մարդ էին ձերբակալվել, որոնք մեղադրվում էին հրկիզելու համար սուբսիդիաներ ստանալու մեջ:
Ձերբակալվածները իբրև փորձել են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին (WWF) վաճառել լուսանկարների հրդեհների տեսարաններով, որոնց նրանք մասնակցություն են ունեցել: Ավելի ուշ Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ Դի Կապրիոն ֆինանսավորում է ոչ կառավարական կազմակերպությանների, որոնք տարածում են հրեհի տեսարանով լուսանկարներ և այդպիսով իրենք էլ «մասնակցում են Ամազոնի հրկիզմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Դի Կապրիոն 5 մլն դոլար է տրամադրել Ամազոնում անտառային հրդեհների դեմ պայքարի համար
- Քննադատություններից հետո Բրազիլիայի նախագահը բանակն ուղարկել է Ամազոնիայի հրդեհների դեմ պայքարելու
- Ամազոնիա․ Համաշխարհային աստղեր Մադոննան, ԴիԿապրիոն, Շակիրան, Ռոնալդուն կոչ են անում քայլեր ձեռնարկել
- «Մեր տունն այրվում է»․ Մակրոնն անդրադարձել է Ամազոնի հրդեհին