ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։
«ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։
Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ երիտասարդները վաղը կհանդիպեն Արայիկ Հարությունյանին
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
- ՀՅԴ Բյուրո. Կոչ ենք ուղղում իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված վախի և հալածանքի մթնոլորտը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին