Փաշինյանն ու Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպել է Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքում։
«Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Խոսեցինք Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, Արցախում առկա քաղաքական իրավիճակի մասին:
Անդրադարձա նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Վերահաստատեցի իմ այն դիրքորոշումը, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարևոր է` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին»,-գրել է Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Ղուլյանը կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում
- Մասիս Մայիլյան. Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան