Մարվել է նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար
Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Արայիկ Հարությունյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20 000 տպաքանակով:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և ուսուցիչ Կոմիտասը (1869-1935թթ.)` Սողոմոն Սողոմոնյանը: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ.
օրացույցում:
Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան