Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից
Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2019թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:
Ամերիաբանկից հիշեցնում են, որ «The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվում իր գործունեության ընթացքում 6-րդ անգամ (նախորդ մրցանակները` 2010թ., 2013թ., 2015թ., 2016թ., 2017թ.):
«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 20-րդ տարին անընդմեջ:
«The Banker»-ի ժյուրիները տպավորված էին ամբողջ աշխարհում թվային փոխակերպման, ինչպես նաև նոր դարաշրջան տեղափոխվելու նպատակով արդյունավետության բարձրացման ուղղությամբ բանկերի կողմից ներդրված ջանքերով: Այս տարի մրցանակները հանձնվել են 138 երկրում: «The Banker»-ի «Տարվա լավագույն բանկ» մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակների շարքում:
Ինչպես նշել են «The Banker» ամսագրից, հայկական մրցակցային շուկայում Ամերիաբանկի 2018թ. աճի բացառիկ ցուցանիշները, նորարարական պրոդուկտների ներդնումն ապահովեցին առավելությունը մրցակիցների նկատմամբ:
Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում որպես խոշոր ունիվերսալ բանկ, Բանկի զուտ շահույթի, ընդհանուր ակտիվների, կապիտալի բացարձակ աճի տեմպերը նպաստել են Ամերիաբանկի կապիտալի եկամտաբերության աճին, մասնավորապես, 2018թ. վերջում կազմելով 12.6%` 2016թ. 10.2%-ի համեմատ, Բանկի 2018թ. զուտ շահույթն արձանագրել է երկնիշ աճ երրորդ տարին անընդմեջ:
Ամսագրի կողմից նկատվել է, որ Ամերիաբանկը նաև զգալի աշխատանք է կատարել իր կողմից առաջարկվող պրոդուկտների տեսականին բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, այժմ ֆիզիկական անձինք կարող են 100,000 ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարով վարկերի համար դիմել առցանց` առանց բանկ այցելելու, սքորինգային համակարգի միջոցով: 2018թ. այս նոր առաջարկը մեծ հաջողություն ունեցավ` ապահովելով բանկի սպառողական վարկերի ծավալի 25%-ը: Սրա հիման վրա Ամերիաբանկը շարունակեց բարելավումները սքորինգային համակարգում` առցանց վարկ ստանալու հնարավորություն ընձեռելով նաև փոքր և միջին ձեռնարկություններին: Կարևորվել է թվային բանկինգի ոլորտում Ամերիաբանկի արձանագրած գործարքների զգալի աճը, որոնց արդյունքում թվային և ինքնասպասարկման (էքսպրես-բանկինգով, տերմինալներով) համակարգերով իրականացված գործարքների մասնաբաժինը կազմեց բանկի ընդհանուր գործարքների 77%-ը:
«Մեր հաջողությանը նպաստող գործոններն են հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, ժամանակակից մեթոդները և պրոֆեսիոնալ անձնակազմը», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
2019թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են Commerzbank (Գերմանիա), Alfa-Bank (Ռուսաստան), Agricultural Bank of China (Չինաստան), Santander Group (Western Europe) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:
Հարակից հրապարակումներ`
- Բիզնեսներն ավելի թափանցիկ են դառնում. Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն
- Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում
- Ամերիաբանկը ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման թվային նոր հնարավորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին