Forbes-ը Հայաստանը ներառել է 10 տուրիստական ուղղությունների մեջ
Forbes ամսագիրը Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներառել է 10 տուրիստական ուղղությունների մեջ, որոնք պակաս ուշադրության են արժանացել, ուր, սակայն, արժե այցելել։ Ուղղություններ, որտեղ կարելի է ընկղմվել բնության կամ մշակույթի մեջ՝ տուրիստական ամբոխից հեռու:
«Չի կարելի ասել, որ այդ ուղղությունները հայտնի չեն ճանապարհորդներին, սակայն նրանք պարզապես արժանի են շատ ավելի մեծ ուշադրության, քան ստանում են։ Հմայիչ, կոսմոպոլիտան քաղաքներից սկսած մինչև պատմական գոհարները և չօգտագործված լողափերը, ահա այն 10 վայրերը, որ դուք պետք է այցելեք 2020 թ»,-գրում է Forbes-ը։
Ի թիվս Երևանի, այդ վայրերն են Ուրուգվայի Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքը, Վիետնամի Կոն Դաոն, Նիգերիայում՝ Լագոսը, Կամբոջայում՝ Մոնդուլկիրին, Ռոտերդամը՝ Նիդերլանդներում, Սանտիագոն՝ Չիլիում և այլն։
Երևանը ներկայացվում է որպես «ամենահին քրիստոնեա երկիր, որն ամենահետաքրքիր վայրերից մեկն է, որ կարելի է այցելել՝ իր տաճարների ավերակներով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված քրիստոնեական վանքերով»:
«Մայրաքաղաք Երևանը, երկրի վրա շարունակաբար ամենաերկար բնակեցված քաղաքներից մեկն է, և հայտնի է Հայաստանի ազգային խորհրդանիշ Արարատի հիասքանչ տեսքով, ինչպես նաև նրա Ararat կոնյակով ու գինով: Երևանը կոչվում է «վարդագույն քաղաք», քանի որ նրա ճարտարապետության մեծ մասը տուֆից է»,-գրում է Forbes-ը։
Այն խորհուրդ է տալիս Քարդաշյանների նման մնալ Մարիոթ Երևան հյուրանոցում, ճաշել Դոլմամա ռեստորանում, ուր հյուրընկալել են այնպիսի ճանաչված մարդիկ, ինչպիսիք են Հիլարի Քլինթոնը, արքայազն Չարլզը, Ժերար Դեպարդյեն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան