Կիևում սպանվել է շրջխորհրդի պատգամավորի 3 տարեկան որդին
Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի ավտոմեքենան նախօրեին գնդակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում, ինչի հետևանքով մահացել է նրա 3 տարեկան որդին: Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, հայտնել է Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հարձակվողն անհայտ զենքից կրակել է քաղաքացի Ս.-ին, բայց փամփուշտը հարվածել է երեք տարեկան տղային, որը նույնպես մեքենայում է եղել: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է շտապօգնության մեքենայում։
Կիևում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում՝ հարձակվողին գտնելու համար, որը կրակել էր պատգամավորի Range Rover մեքենային և մահացու վիրավորում հասցրել։ Քննիչները միջադեպը որակում են որպես կանխամտածված սպանություն։
Սոբոլևը 2015թ․-ին դարձել է Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր՝ «Պետրո Պորոշենկոյի» դաշինքից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան