ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն ստացավ
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի բացասական եզրակացություն ստացավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնել։
Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ ըստ նախագծի` դրանք վարչական պաշտոնյաներ են լինելու և քաղաքական զսպվածություն են ունենալու, հետևաբար, քաղաքականացման հարց չի գնում, խոսքը համակարգից դուրս նշանակման մասին է։
«Իշխանություններն առաջարկել են, որ այդ օրինագծով ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոնները ևս ազատականացվեն և հնարավոր լինի համակարգից դուրս նշանակում անել: Մենք ասել ենք, որ պայմանն ընդունելի կլինի, եթե ԱԺ կանոնակարգ օրենքում կետ ավելացվի, որով ԱԺ խմբակցության գրության հիման վրա կառավարության ենթակա և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները գան խմբակցություններ և պատասխանեն խմբակցության անդամների հարցերին»,- նշել է Էդմոն Մարուքյանը։
Նա ասել էր, որ այս հարցում դեռ կոնսենսուս չկա, բանակցությունները շարունակվում են: Նա նաև հայտնել էր, որ եթե չհամաձայնեն, ապա ամբողջությամբ փաթեթը կմերժվի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան