Կառավարությունը մասամբ համաձայն չէ Վահե Գրիգորյանի նամակի բովանդակությանը
«Սա դատավորների համար պատվով, առանց որևէ գնահատականի հեռանալու հնարավորություն է։ Այն որևէ կերպ չի կարող որակվել որպես նվաստացուցիչ, և ավելին ասեմ, գործող ՍԴ մասին օրենքով արդեն իսկ կա կարգավորում, որ մինչև տարիքային շեմը լրանալը ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի համար և կրկին հղում է արվում Սահմանադրությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության ներկայացրած ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծին։
Բադասյանի խոսքով, իշխանությունը նպատակ ունի ներդնել բարեվարքության այնպիսի սկզբունքներ, որոնք հնարավորություն կտան թե՛ դատական համակարգում, թե՛ պետական իշխանության այլ մարմիններում ունենալ այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հանրության վստահությունը բարձրանա և այդ մարմինների և այն թեկնածուների նկատմամբ, ովքեր համալրելու են այդ համակարգը։
Բացի այդ, Բադասյանը նշեց, որ Կառավարությունը մասամբ համաձայն չէ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակում նշված` ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առաջարկությունների հետ: «Եթե կառավարությունն ունենար նույն դիրքորոշումը, ինչ Վահե Գրիգորյանը, նամակում առաջարկվող քայլերի հաջորդականություն կսկսվեր, որովհետև կառավարությունը այդ դեպքում պետք է առաջադրեր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Ո՛չ նախկինում, ո՛չ այժմ որևէ նման կամք կառավարությունը չի արտահայտել, ինչից էլ բխում է, որ, այո, բնականաբար, այդ մասով համաձայն չենք»,- նշեց Բադասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին