Սաուդյան Արաբիան կպայքարի կանանց իրավունքների համար
Դեկտեմբերի 1-ից G20-ի ղեկավարությունը ստանձնած Սաուդյան Արաբիան իր աշխատանքի առաջնահերթություններ է հայտարարել պայքարը կլիմայի փոփոխության դեմ և հանուն կանանց իրավունքների պաշտպանության։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Էր-Ռիադը խոստացել է պայքարել, որպեսզի բոլոր մարդիկ՝ առաջին հերթին կանայք և երիտասարդությունը, կարողանան ապրել, աշխատել և հաջողակ լինել։
Մեծ Քսանյակի հաջորդ գագաթնաժողովը կայանալու է 2020 թվականի նոյեմբերի 20-21-ը թագավորության տարածքում։ Դա կլինի առաջին նման հանդիպումը արաբական աշխարհում։
Սաուդյան Արաբիան համարվում է աշխարհում վերջին երկրներից մեկը սեռերի հավասարության առումով։
Արքայազն Մոհամեդ իբն Սալմանը հռչակել է սաուդյան հասարակության մոդեռնիզացման կուրս, սակայն շատ որոշումների ընդունման համար կանայք առայժմ պետք է ունենան խնամատար-տղամարդկանց հավանությունը։
Այդ թվում նրանք իրավունք չունեն ինքնուրույն լքել թագավորությունը։ Բացի այդ, կանայք չեն կարող առանց տղամարդկանց թույլտվության ամուսնանալ, աշխատանքի գնալ, գումար ծախսել և զբոսնել տան տարածքից դուրս։ Այդուհանդերձ, 2018 թվականին Էր-Ռիադը թույլ տվեց կանանց մեքենա վարել և այցելել ֆուտբոլային խաղեր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան