Իրանը ծածկվել է թանձր մառախուղով
Իրանի մի շարք շրջաններ, այդ թվում՝ մայրաքաղաքը, ծածկվել են թանձր մառախուղով։ Այս մասին գրում է pogoda.mail.ru-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը։
Ըստ աղբյուրի՝ օդի աղտոտումը պատճառով երկրի հյուսիսում և կենտրոնում փակվել են մանկապարտեզներ, դպրոցներ և համալսարաններ, ինչպես նաև չեղարկվել են սպորտային միջոցառումները: Շնչառական հիվանդություններ ունեցող տարեցներին և քաղաքացիներին էլ զգուշացրել են փողոց դուրս չգալ:
Նշվում է, որ Թեհրանում տրանսպորտի երթևեկության համար հատուկ սխեմա է ներդրվել, որպեսզի ճանապարհներին մասնավոր ավտոմեքենաների քանակը սահմանափակեն, իսկ Թեհրանի արվարձաններում արգելվել է բեռնատարների երթևեկությունը: Կիրակի օրը դադարեցվել են հանքերի և օդի աղտոտմանը նպաստող այլ ձեռնարկությունների աշխատանքը:
Թեհրանում շաբաթ օրը օդում վտանգավոր մասնիկների միջին կոնցենտրացիան հասել է 146 միկրոմոգրամ/խորանարդ մետրի համար: Մինչդեռ ըստ ԱՀԿ-ի՝ առավելագույն մակարդակը 50 է:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան