Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով կլինի Բաքվում
Դեկտեմբերի 2-3-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցով կլինի Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքում նա հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ կվարի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա, հանդիպման մասնակիցները քննարկելու են երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացումը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-11-ին Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում էր։ Լավրովը Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարցին պատասխան հայտարարեց, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Լավրովին
- Լավրով․ Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան