Թուրք պաշտոնյա. Շուտով Ռուսաստանի հետ հնարավոր է S-400-ների նոր պայմանագիր ստորագրվի
Թուրքիայի նախագահականի անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով պաշտոնյաններից մեկն ասել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ամսաթիվն ընդամենը տեխնիկական հարց է: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ բրիտանական «Reuters» լրատվական գործակալության` թուրք պաշտոնյան նշել է, որ հնարավոր է կարճ ժամկետներում Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնագիր կնքվի S-400-ների նոր խմբաքանակի ձեռքբերման շուրջ:
Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով` S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:
2019թ. հուլիսին, երբ Ռուսաստանն ավարտեց S-400-ների մատակարարումը, Պենտագոնը Թուրքիային դուրս թողեց F-35-ի ծրագրից:
Զենք արտահանող ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը վերջերս հայտարարել էր, որ 2020թ. առաջին կեսին ծրագրվում է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան