Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները պարզ են
Խաչատուրյան քույրերից երկուսն իրենց հորը սպանելու պահին կարող էին գիտակցել իրենց կատարած գործողությունների փաստացի բնույթը և ղեկավարել դրանք, երրորդ քրոջ դեպքում կնշանակվի հարկադիր բուժում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Նա նշել է, որ քննությունը բավականին ապացուցողական բազա է հավաքել, հետաքննությունն ավարտվել է: Երկու ֆիգուրանտի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Կրտսեր քրոջ գործը նույնպես գտնվում է դատախազությունում անհրաժեշտ բուժման որոշման համար:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- Հանուն ինչի է Խաչատուրյան քույրերի հայրը օգտագործել դատախազի հետ կապերը
- Խաչատուրյան քույրերը խնդրել են երդվյալ ատենակալներ
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը
- Հորը սպանելուց հետո Խաչատուրյան քույրերից մեկը զանգել է ոստիկանություն
- Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հերքել է, որ նրանց հոր դեմ ՔԿ-ն հրաժարվել է գործ հարուցել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին