ՀՅԴ երիտասարդները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարության շենք
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, որոնք հավաքվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ու պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ճեղքեցին ոստիկանական պատնեշն ու փորձեցին ներխուժել նախարարության շենք: Ոստիկանները թույլ չէինք տալիս, որպեսզի նրանք մոտենան նախարարության մուտքին, նրանք քաշքշեցին իրար: Նախարարության մուտքը փակ է:
Երիտասարդները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է, քանի որ նա չեկավ իրենց հետ քննարկման: Նրա այդ կեցվածքը երիտասարդները գնահատեցին անընդունելի և ապակառուցողական:
Նախքան այդ նրանք կես ժամ էին տվել նախարարին, որպեսզի վերջինս իջներ ու իրենց հետ քննարկել իրենց կողմից բարձրաձայնված պահանջները: Նրանք պահանջները հիմնականում վերաբերում են նախարարության վարած քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության մեջ, այնուհետև նրանք հայտարարել էին, որ դադարեցնում են նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ երիտասարդները սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին
- ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
- ՀՅԴ երիտասարդները վաղը կհանդիպեն Արայիկ Հարությունյանին
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան