Լավրով. Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի մարդկանց համար Ադրբեջանում, Հայաստանում ու Ղարաբաղում
Երկօրյա այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին կարևոր համարեց հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունները, որի նախաձեռնողներից մեկը Ռուսաստանն է:
Լավրովը նշեց, որ Վիեննայում գագաթնաժողովից հետ եղավ մոսկովյան հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որի ժամանակ համաձայնեցվել էր այսպես կոչված ոչ ֆորմալ փաստաթուղթ այն մասին, որ կողմնակից են հումանիտար կապերի հաստատմանը:
«Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողի վրա, որոնք ապրում են Ադրբեջանում, Հայաստանում ու Ղարաբաղում։ Որքան մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծերի երկու կողմերում, այդքան հեշտ ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք հույս ունենք հասնել։ Ես կողմ եմ, որ ղարաբաղյան համայնքների միջև շփումները վերականգնվեն: Սա խոստումնալից թեմա է, քանի որ արդյունքում, միևնույնն է, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես շարունակել ապրել»,-ասաց Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը՝ Ադրբեջանին զենք չվաճառելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
- Լավրովը համաձայն է Ալիևի հետ. Պետք է խուսափել հիմնարար սկզբունքներին հակասող հռետորաբանությունից
- Ռուսաստանը ողջունում է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը
- Նորից գնում են Բաքու՝ հարցազրույց Բորիս Նավասարդյանի հետ
- Թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին. Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում
- Հայ լրագրողները նոյեմբերի 17-ին մեկնում են Բաքու
- Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Լավրովին
- Լավրով․ Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի
- Լավրովի հետ հանդիպմանը Փաշինյանն արձանագրել է, որ հարաբերություններում նոր դինամիկա կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան