«Հրապարակ». Արցախի ՀՅԴ-ն շուտով կհայտարարի նախագահական ընտրություններին իր մասնակցելու ձևաչափը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի 6-ից հետո, օրը դեռ հստակ չէ, ժողով է անելու, որտեղ կհայտարարվի նախագահական ընտրություններին իրենց մասնակցելու ձևաչափը։ Մեր տեղեկություններով՝ կմասնակցեն սեփական թեկնածուով՝ Դավիթ Իշխանյան։
Չնայած ՀՅԴ-ն տևական ժամանակ կոնսուլտացիաների մեջ էր նախագահի այլ թեկնածուների հետ՝ միասնական ընտրությունների գնալու համար, իսկ ավելի վաղ տեղեկություն կար, որ հակված է աջակցել Վիտալի Բալասանյանին, սակայն այդ սցենարը մերժվել է։ ՀՅԴ-ին՝ միայնակ առաջադրվելու դեպքում, մանդատներ են խոստացել ապագա խորհրդարանում։ Երեկ ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահան Բալայանն ասաց․ «Վերջնական որոշումը կհայտնենք այս շաբաթվա վերջ, բայց կոնսուլտացիաների ընթացքում տպավորություն կա, որ ամեն մի թեկնածու ձգտում է, որ իր շուրջը համախմբվեն»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում