ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա անող 24 անձ բերման է ենթարկվել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ակցիա իրականացվող 24 անձ բերվել է ոստիկանություն: Նրանք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արաք կատարելու՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության մոտ, այնուհետև նրանք հայտարարել էին, որ դադարեցնում են նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը: Նրանք այսօր եկել էին նախարարության մոտ՝ հանդիպելու Ա. Հարությունյանի հետ: Սակայն վերջինս չեկավ հանդիպման: Նրանց պահանջները հիմնականում վերաբերում են նախարարության վարած քաղաքականությանը:
Երիտասարդներն այսօր նախ փակեցին նախարարության մուտքը, որից հետո ոստիկանությունը ֆիզիկական ուժ գործադրելով՝ նրանց հեռացրեց այդտեղից, այնուհետև նրանք փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը, որտեղից նույնպես ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ հեռացվեցին:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցներով, որոնք բերման չեն ենթարկվել, երթով շարժվում են Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, ուր տեղափոխվել են իրենց ընկերները: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները հայտնեցին, որ 19 հոգի տարվել են ոստիկանության Կենտրոնի բաժին, 5-ը՝ Էրեբունու բաժին:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանական բաժանմունքներից բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին (լրացված)
- ՀՅԴ երիտասարդները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարության շենք
- ՀՅԴ երիտասարդները սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին
- ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
- ՀՅԴ երիտասարդները վաղը կհանդիպեն Արայիկ Հարությունյանին
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին