ԲՀԿ-ի և «Իմ Քայլ»-ի օրինագծերը ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկվեցին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ նիստի օրակարգ չընդունվեց։
Նախագծով առաջարկվում է փոփոխություն մտցնել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում: Խնդիրը վերաբերում է հիմնականում Երևան քաղաքի կենտրոնի բնակիչներին, որոնց բնակարանները գերակա շահ համարվող տարածքներ են: Նախագծի հեղինակներն առաջարկում են փոփոխություն մտցնել հատուցումների սանդղակում, մասնավորապես՝ օրենքում նախատեսված հատուցման 15 տոկոսը փոխարինել 25 տոկոսով:
Նախագիծը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:
Այսպիսով, օրինագիծը նիստի օրակարգ չընդունվեց 40 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Նիստի օրակարգ չընդգրկվեց նաև «Իմ քայլը» խմբակցության անդամների հեղինակած «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների նախագիծը։
Պատգամավորներն առաջարկում են քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, որոնք ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ, առանց ձգձգման, ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններին և մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:
Այն նիստի օրակարգ չընդգրկվեց 17 կողմ, 88 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան