Լավրովը՝ Ադրբեջանին զենք չվաճառելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Ադրբեջանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտներից մեկն է։ Այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի նիստում անդամ երկրներին ուղղված՝ Ադրբեջանին զենք չվաճառելու մասին հարցին։
«Մենք զարգացնում ենք այս համագործակցությունը լիարժեք թափանցիկ՝ համապատասխան միջազգային իրավունքին, Ռուսաստանի և Ադրբեջանի օրենքներին, և ամբողջությամբ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված հավասարակշռությունը, ինչը կարևոր է, որ այստեղ կայունություն պահպանվի», - ասաց Լավրովը:
Մամեդյարովն էլ նշեց, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես եղել է իրենց օրակարգում ու այն կշարունակվի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին