Օգնական ունեմ, որ ազգականս է, իսկ տեղակալս՝ կուրսընկերս է. Արարատի մարզպետ
«Ես պարգևավճար չեմ ստացել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որտեղ նշվում էր՝ Արարատի մարզպետը արձակուրդից հետո 1 մլն դրամ պարգևավճար է ստացել։
Հարցին, թե կոկորդիլոսաբուծարան բացելու գործընթացը որ փուլում է, Սարգսյանը հրաժարվեց պատախանել։
«Ներդրումները կլինեն, կտեսնեք», ասաց նա:
Դիտարկմանը, որ մարզպետը իր հարազատներին է աշխատանքի ընդունում, Սարգսյանն արձագանքեց. «Ես օգնական ունեմ, ով իմ ազգականն է, իմ զարմիկն է, այլ բարեկամ չունեմ։ Իսկ իմ մոտ աշխատող բաջանաղ չունեմ։ Իսկ խորհրդականս իմ կուսընկերն է՝ Նազարեթյան Արտավազդի մասին է խոսքը։ Հիմա ինքը իմ տեղակալն է, ոչ մի բաջանաղ էլ չի։ Երբ ՔՊ-ն հիմնադրվել է, այս մարդը մեզ հետ ակտիվ ամեն հարցում զբաղվել է։ Մեր ցանկացած քայլին աջակից է եղել։ Նա գաղափարակից, սկզբունքային ընկեր է մեզ համար, և այդ պատճառով նշանակվել է այդ պաշտոնին»,- նշեց Գարիկ Սարգսյանը։
Իսկ թե արդյոք ընկերոջը, զարմիկին աշխատանքի ընդունելը կոռուպցիայի՝ հովանավորչության դրսևորում չէ, Սարգսյանը հակադարձեց այլ հարցով՝ դուք վարչապետին է՞լ եք մեղադրում հովանավորչության մեջ. «Փոխմարզպետին նշանակում է վարչապետը, իրեն ես եմ առաջարկել, այլև նախարարը երաշխավորել է։ Իսկ եթե վարչապետը գտնում է, որ այդ մարդը արժանի է այդ հաստիքին, դուք ո՞ւմ եք մեղադրում հովանավորչության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- 168.am. Արարատի մարզպետը վարսավիրի ծեծից հետո պարգևատրել է ինքն իրեն
- Նորաշենի նախկին համայնքապետի հետ միջանձնային որևէ խնդիր չի եղել. Գարիկ Սարգսյան
- Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան