Վարչապետի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում Ադրբեջան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով պատվիրակություն է գործուղվում Ադրբեջան։
Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանն ու ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը։
Որոշման համաձայն՝ պատվիրակությունը կգործուղվի Ադրբեջան 2019թ. դեկտեմբերի 4-7-ը՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով:
Նշվում է, որ գործուղման ճանապարհածախսը հոգալու է ՏՐԱՍԵԿԱ-ի քարտուղարությունը, իսկ գիշերավարձի և օրապահիկի ծախսերը՝ ՀՀ-ն՝ գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան