ԱՄՆ-ն ֆրանսիական պանրի, կոսմետիկայի նկատմամբ 2,4 միլիարդ դոլար արժողությամբ տուրքեր կարող է սահմանել
ԱՄՆ-ը կարծում է, որ Ֆրանսիան ամերիկյան թվային ընկերությունների նկատմամբ վարում է խտրական քաղաքականություն։ Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները կարող է մինչև 100% տոկոսադրույքով տուրքեր սահմանել ֆրանսիական ապրանքների նկատմամբ, որը կարող է հասնել մինչև 2,4 միլիարդ դոլարի։
Խոսքը հիմնականում գնում է ֆրանսիական պանիրների, գինու, շամպայնի, կոսմետիկայի, ճենապակու և պայուսակների մասին։
Ինչպես գրում է Tass-ը, հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ծառայությունների հարկման մասին օրենք թվային խոշոր ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը: