Ամերիաբանկ. «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը երկարաձգվում է
Ամերիաբանկն ուրախությամբ տեղեկացնում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավի ժամկետի երկարաձգման մասին: Արշավի շրջանակում այն հաճախորդներն, ովքեր մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն:
Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 16-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և ս.թ. դեկտեմբերի 17-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը:
Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով:
Ամերիաբանկը հիշեցնում է, որ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:
Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից
- Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում
- Ամերիաբանկը ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման թվային նոր հնարավորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին