Լավրովը համաձայն է Ալիևի հետ. Պետք է խուսափել հիմնարար սկզբունքներին հակասող հռետորաբանությունից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովը երկօրյա այցով նախօրեին ժամանել էր Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը, բնականաբար, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։
Ալիևը նշել է, որ այցի շրջանակներում «կխոսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման խնդիրների մասին, որի ուղղությամբ տեսանելի արդյունքներ չեղան»:
Ալիևը կարծում է, որ դրա հիմնական պատճառը «Հայաստանի ղեկավարության հակաարդյունավետ քաղաքականությունն է», հատկապես այն հայտարարությունը, որ «Ղարաբաղը Հայաստանն է:
«Եվ ես ուրախ եմ, որ ինչպես ձեր, այնպես էլ մյուս երկրների համանախագահների կողմից ճիշտ գնահատականը տրվեց այս տարօրինակ, մեղմ ասած, հայտարարությանը: Բայց մենք շարունակելու ենք համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ: Շուտով տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում: Մենք ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը բանակցային գործընթացին»,-ասել է Ալիևը։
Սերգեյ Լավրովն էլ իր հերթին, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, ասել է, որ հետաքրքրված են, որ Վիեննայի գագաթաժողովում, այնուհետև այս տարի Մոսկվայում կայացած նախարարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ վստահության ամրապնդման միջոցառումների, հումանիտար շփումների և ԶԼՄ-ների շփումների վերաբերյալ իրականացվեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Դրանք հետզհետե իրականացվում են, և ես հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումն այս շաբաթ կկոնսոլիդացնի այդ գործընթացները: Միևնույն ժամանակ, ես համաձայն եմ ձեզ հետ, որ քաղաքական, երկարաժամկետ կարգավորման համար դեռ շատ բան է պետք անել, և այստեղ ես բացարձակապես աջակցում եմ ձեր թեզին, որ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել երկու կողմերից»,-ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով կլինի Բաքվում
- Թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին. Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում
- Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է գնահատել Լավրովի այցը Երևան
- Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Լավրովին
- Լավրովն աջակցություն է հայտնել Ստեփանակերտի սուբյեկտությանը. «Ժողովուրդ»
- ՀՀ ԱԳՆ ներսում Լավրովն է, դրսում՝ ակցիա անող ՀՀԿ երիտասարդները
- Լավրով․ Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի
- Նիկոլ Փաշինյան. Արցախը Հայաստան է և վերջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան