Լևոն Քոչարյանն Աշոտ Կարապետյանի մահը մարտի 1-ի քրգորի հետ կապելը ստորություն է համարում
Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում պայթյունի հետևանքով Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապեյանի մահը մարտի 1-ի քրեական գործի հետ կապողները զարմացնում են ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։
«Այն մարդիկ են, որոնք թքած ունեն մարդկային զոհերի վրա, թե խոշոր հաշվով մարտի 1-ի տուժողների վրա։ Իրենց նպատակն այն է, հորս հետ, մեզ հետ կապված շահարկումներ անել։ Նույնը փորձեցին անել Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքի ժամանակ։ Ես կարող եմ ասել, դա ստորություն է , ինչը մեզ համար զարմանալի չէ, դրա ականատեսն ենք երկար տարիներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նա ասաց՝ տեղյակ չէ, թե Աշոտ Կարապետյանն ինչ ցուցմունք է տվել իրավապահներին, նույնիսկ չգիտի էլ, թե ինչ պաշտոն է նա զբաղեցրել 2008-ին։
«Դուք գիտե՞ք։ Փաստաբանների հետ քննարկումների ժամանակ նրա անունը չի շոշափվել, ենթադրում եմ, որ առանցքային չէ»,-նշեց նա։
ՀՔԾ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը Մարտի մեկի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ։
2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Ուզում եմ հիասթափեցնել
- Պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան