Լևոն Քոչարյան. Ուզում եմ հիասթափեցնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը տարօրինակ է համարում այն խոսակցությունները, ըստ որոնց Քոչարյանի փաստաբանական խումբը ինքնաբացարկների ու բացարկների միջնորդություններով փորձում է ձգձգել դատավարությունը։
«Միշտ ուզում են պատրանք ստեղծել, թե հեսա-հեսա կտեսնեք, ինչեր են ի հայտ գալու։ Ուզում եմ հիասթափեցնել, ոչ մի բան էլ չի լինելու։ Ընդհակառակը, ինչ էլ որ լինելու է, հիասթափեցնելու է սպասում ունեցողներին»,-մինչ դատական նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով, հունիսից մինչև վերջերս նիստերը ձգձգվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված գործի հետևանքով, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանն էլ դատական նիստերը նշանակում է շաբաթը մեկ անգամ։
«Թող բողոքեն, թող ամեն օր նիստ դնեն, մենք դեմ չենք։ Հայրս հիվանդության պատճառով չկարողացավ մի քանի օր գալ, բժիշկ էին դարձել արդեն, դիագնոզներ էին դնում։ Հիմա ի՞նչ է խնդիրը, թող բողոքեն։ Փաստաբանները բացատրեցին, օրինակ եթե այս փուլում դատախազներին բացարկ չհայտնեն, ապա հետ չեն կարող դա անել»,-նշեց Քոչարյանը։
Նա նշեց, որ մինչ դատական նիստերի մեկնարկն ինքը հույս էր հայտնել, որ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը չի վախենա Դավիթ Գրիգորյանի հետ կատարվածից, իր լիազորությունների շրջանակում կիրականացնի արդարադատություն։
«Սակայն մենք տեսանք, համոզվեցինք, որ այդպես չէ, կարծում եմ, որ նա հետևում է իշխանության սպառնալիքներին, կատարում է այն, ինչ ակնկալվում է իրենից»,-ասաց Լևոն Քոչարյանը՝ ավելացնելով, որ բոլոր դատավորներից ակնկալում են հետևել օրենքին, գործել օրենքի շրջանակում, ոչ թե անել այն, ինչ իրենցից սպասում են։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Բա որ մենք խոսենք վիրավորանքներից
- Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
- «Արան դու ես». Քոչարյանի դատական նիստում վիճեցին փաստաբանն ու դատախազը
- Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը
- Այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել. Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին
- Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը նամակ է գրել Մակրոնին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով
- Գործի ամբողջական քննություն կատարված չէ և դա դատախազության մեղքն է. Ռ.Քոչարյանի փաստաբան
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան