Ծառուկյանը «աբսուրդ» է որակում ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է», - նշեց Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, ապա պետք է նրան հեռացնեն, այլ ոչ թե առաջարկեն թոշակի գնալ. «Այդպիսի առաջարկ աշխարհում ընդունված չէ, չի կարելի»։
Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է՝ ՍԴ-ում կա ճգնաժամ, դրա համար էլ գնում են այդ քայլին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Թող մեզ ցույց տան՝ ճգնաժամ, լճացում կա, մենք համաձայնենք, բայց այդպիսի բան չկա: Չգիտենք, թե խնդիրը որն է։ Առանց աշխատելու համ թոշակ են տալիս, համ աշխատավարձ: Մենք դրան կողմնակից չենք լինելու, կատարողներն էլ պիտի մտածեն, որ հետո պատասխան են տալու դրա համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա վստահության խնդիր. Էդմոն Մարուքյան
- Հարկադրաբար ՍԴ որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել. Տոնոյան
- Ռուբեն Հակոբյան.ՍԴ-ն միակ տեղն է մնացել, որը պայքարում է դատական համակարգն անկախ պահելու նպատակով
- Կառավարությունն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծերի փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան