Աբու Դաբիի թագաժառանգը հիասթափվել է Երևանի քաղաքապետից և ճարտարապետից. Ծառուկյան
«ԿամԱԶ»-ների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություններ ստանալու հայտարարություններն ասեկոսեներ են։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, մենք էլ ենք դրա մեջ լինելու, կքննվի և իրականությունը բոլորս կիմանանք՝ և մենք, և խորհրդարանը, և երևանցիները»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե նա պարբերաբար հայտարարում է, որ իր գործընկերները Երևանում շինթույլտվություններ ստանալու վերաբերյալ խոչընդոտների են բախվում, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր գործընկերներին հրավիրել է Հայաստան, որոնք ցանկացել են Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ կառուցելլ, սակայն հիասթափվեկ են քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից։
«Հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է աշխատանք կատարենք, ժողովրդի սպասելիքն իրականացնենք, մեր երկիրը զարգացնենք, և ամեն մեկն իր հնարավորությունն օգտագործի, դա կապ չունի՝ դիմություն է, թե ընդդիմություն: Ես կարող եմ օրինակ բերել՝ հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկանում էր Երևանի կենտրոնում երկու հյուրանոց կառուցել, որպեսզի զբոսաշրջությունը զարգանար։ Իսկ թագաժառանգն ուզում էր Երևանում հիվանդանոց կառուցել իր հոր անունով, որպեսզի կարիքավորներն անվճար օգտվեին այդ հիվանդանոցից։ Նրանք հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին