ՀՅԴ երիտասարդները սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները հավաքվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ: Նրանք նախապես հայտարարել էին, որ այսօր ժամը 15:00-ին հավաքվելու են նախարարության մոտ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու համար: Այսօրվա հավաքին ներկայացուցիչները հայտարարեցին, որ մինչ օրս նախարարության կողմից իրենց կոչին, հանդիպման հրավերին արձագանք չկա:
Նրանք կրկին ներկայացրեցին իրենց պահանջները, ապա նշեցին, որ կես ժամ են տալիս նախարարին, որպեսզի իջնի և հանդիպի իրենց հետ՝ քննարկելու կնճռոտ հարցերը, որոնք հիմնականում վերաբերում են նախարարության վարած քաղաքականությանը: Երիտասարդները հույս ունեն, որ նախարարը կիջնի:
«Կարծում ենք՝ ինչպես մենք ենք կառուցողական դաշտում, այնպես էլ նախարարությունը կգտվի կառուցողական դաշտում ու հանդիպումը տեղի կունենա: Հրապարակել ենք մեր օրակարգային վեց կետերը, որոնց շուրջ պատրաստ ենք նախարարության հետ հանդիպման և քննարկման: Վեցերորդ կետում կոնկրետ արտահայտված է՝ այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից: Վստահ եմ, որ հանդիպումից հետո ավելի պարզ կլինի հետագա քայլերը: Նախարարի հրաժարականի պահանջը դեռևս օրակարգում է, մտավախություն ունենք որ իր վարած քաղաքականությունը իր մտածումների արդյունքն է»,- ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները:
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության մեջ, այնուհետև նրանք հայտարարել էին, որ դադարեցնում են նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
- ՀՅԴ 19 երիտասարդական և ուսանողական միություններ միանում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան