Հակոբ Սերոբյան. Օլիմպիական խաղերին լուրջ ենք պատրաստվելու
Ռուսաստանի Պենզա քաղաքում տեղի ունեցած կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկությունում բազմամարտում և նժույգի թափեր վարժությունում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը գրավել է առաջին տեղը: Օղակների վարժությունում Դավթյանը երկրորդն էր, իսկ զուգափայտում և պտտաձողում՝ երրորդը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բազմամարտում գրավել է 10-րդ տեղը, իսկ օղակների վարժությունում գրանցել է երրորդ արդյունքը:
Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ այս մրցումները միջազգային ծրագրի մեջ են, բավականին ուժեղ թիմեր են մասնակցում:
«Ես միշտ ասում եմ՝ չենք պահանջում այն, ինչ- որ չեն կարող, իրենց հնարավորությունների սահմաններում պետք է անեն»,- նշեց նա:
Հակոբ Սերոբյանը հույս ունի, որ հաջորդ մրցափուլում Արթուր Ավետիսյանն իրեն ավելի շատ կարդարացնի:
Ասուլիսին ներկա Արթուր Ավետիսյանն ասաց, որ տարին իր համար շատ հաջող էր, իր մարզիչների շնորհիվ է, որ հասել է արդյունքների: Մարզիչը նշեց, որ պետք է աշխատել ու հասնել նպատակի՝ օլիմպիական մեդալի:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ վարկանշային երեք մրցում ունեն՝ Մելբուրնում, Բաքվում, Դոհայում:
«Մենք Մելբուրն չենք գնա: Բնականաբար, Բաքու չենք գնա: Դոհա կգնանք: Մեր շանեսրը և վերջ: Օլիմպիական մեկ մասնակից կունենանք: Դա արդեն պարզ է: Արթուր Դավթյանը ուղեգիր ունի: Օլիմպիական խաղերին լուրջ ենք պատրաստվելու»,- նշեց Հ. Սերոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա