Մամեդյարովի սպասումները՝ Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից
Վաղը՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրատիսլավայում։ Հանդիպումից Ադրբեջանի ԱԳ նախարարը սպաում է, որ առաջ կընթանան, քանի որ այն «ստատուս քվոն», որ ձևավորվել է, ոչ մեկին չի գոհացնում։
«Կան որոշակի խնդիրներ, օրինակ իմ հայ կոլեգան նախօրեին հայտարարել է, որ վաղը Բրատիսլավայում ինձ հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը: Կարգավիճակի սկզբունքային մոտեցումը պարզ է: Այստեղ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության մասին, այն մասին, որ ներքին տեղահանվածների վերադառնան նորմալ կյանք: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա օրակարգում է, թե ինչ է անվտանգության հասկացությունը մեր և հայկական կողմի ընկալմամբ»,-ասաց Մամեդյարովը։
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով, առաջինը պետք է զինված ուժերը վերադառնան զորանոց և այդ ձևով հնարավոր է արագ ստեղծել վստահության միջավայր։ Մամեդյարովը նշում է, որ եթե հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը, ապա ադրբեջանական կողմի համար էլ կարևոր է ադրբեջանական բնակչության անվտանգությունը՝ ներքին տեղահանվածների վերադարձից հետո, «ինչը վաղ թե ուշ, տեղի կունենա»։ Պետք է լինի հստակ գնահատական, թե ինչպես են լուծվելու անվտանգության խնդիրները: Դրա համար կարևոր են, Մամեդյարովի խոսքերով, լուրջ, բովանդակային բանակցությունները:
«Հուսով եմ, որ վաղը մենք Բրատիսլավում կբացենք առարկայական բանակցությունների նոր փուլ»,-ասաց Մամեդյարովը։
Հանդիպմանը փաստաթղթի ընդունման հետ կապված էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ ամեն տարի ԵԱՀԿ նախարարական խորհրդում ձգտում են թղթի վրա արձանագրել հիմնարար սկզբունքներին հավատարմությունը, որոնք կողմերի կողմից հավանության են արժանացել տարիներ առաջ ու պահպանում են արդիականությունը։
«Եթե կստացվի, ապա մենք կցանկանայինք ընդունել հինգ կողմանի հայտարարություն՝ 2 նախարարներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, իսկ եթե հնարավոր չլինի, ապա համանախագահների դիրքորոշումը կլինի փաստաթղթի վրա»,-ասաց Լավրովն ու հույս հայտեց, որ ամեն դեպքում կլինի հինգ կողմանի հայտարարություն։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարը երկօրյա այցով Բաքվում էր։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի մարդկանց համար Ադրբեջանում, Հայաստանում ու Ղարաբաղում
- Լավրովը՝ Ադրբեջանին զենք չվաճառելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան